Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@
Փոքրիկ տղայի աղոթքից…
Добавил: armenhakobyan 16 февраля 2016 00:57

Հուսալքված ամուսինը, ով ժամեր առաջ էր կորցրել սիրելի կնոջը, պատահաբար լսում է վեցամյա որդու աղոթքը.

«Սիրելի՛ Աստված, ես հույս ունեմ, որ չարթնացրի Քեզ… բայց մի բան կա, որի մասին մենք պետք է խոսենք: Գիտե՞ս, այսօր մենք թաղեցինք իմ մայրիկին և հայրիկս շա՜տ վրդովված էր ողջ օրը: Այն ժամանակվանից ի վեր, ինչ մայրիկս հիվանդացավ, նա դարձել է ավելի նյարդային, հաճախ է բղավում ինձ վրա, բայց ես չեմ կարողանում հասկանալ նրան… Չէ՞ որ ինձ նման փոքրիկ տղան գիտակցում է, որ երբեմն անհանգստությունը պարզապես ծանրաբեռնում է մարդուն:

Աստվա՛ծ իմ, ես գիտեմ, որ նա չափազանց շատ էր սիրում մայրիկիս, նա միշտ ասում էր, որ իրենց ոչինչ չի բաժանի: Եվ ես հասկանում եմ, թե հիմա ինչու է նա այդքան մտահոգված: Ես վախենում եմ, որ նա մտածում է ինչ-որ կերպ մայրիկիս միանալու մասին…

Աստվա՛ծ իմ, ես շատ ուրախ եմ, որ նա այդքան սիրում էր մայրիկիս և ես ցանկանում եմ, որ երկուսս էլ մի օր կրկին մայրիկիս հետ լինենք: Բայց ես ցանկանում եմ խոսել նրա հետ և ասել, որ այս ժամանակներում նա պետք է պարզապես իմ կողքին լինի: Ուզում եմ ասել նրան, որ ինձ նման փոքրիկ տղան օգնող ձեռքի կարիք ունի:

Սիրելի՛ Հիսուս, ես կարծում եմ, որ Դու նույնպես երբեմն Քո Հայրիկի կարիքն ես ունենում, չնայած արդեն մեծ ես: Բայց Աստվա՛ծ իմ, եթե ես կորցնեմ երկուսին էլ՝ և՛ մայրիկին, և՛ հայրիկին, ապա ինչպե՞ս ապրեմ այդուհետ… Գիտեմ՝ տատիկս ու պապիկս հոգ կտանեն իմ մասին, որովհետև նրանք ինձ անչափ շատ են սիրում, բայց Աստվա՛ծ իմ նրանք արդեն ծեր են և չեն հասկանում ինձ նման փոքրիկ տղայի խնդիրները:

Դե լավ, Հիսո՛ւս ջան, ես այլևս Քեզ չեմ ծանրաբեռնի: Բայց վաղը համոզված եմ, որ կրկին կխոսեմ Քեզ հետ: Ես գիտեմ՝ Դու լսում ես ինձ, խնդրո՛ւմ եմ պահպանի՛ր հայրիկիս: Շնորհակալ եմ Աստվա՛ծ իմ: Ամեն»…

Այս ամենը լսելուց հետո հայրը սենյակ է մտնում, ամուր-ամուր գրկում որդուն… Հայր և որդի սրտագին զրույցը ձգվում է մինչև ուշ գիշեր…  

Просмотры (5143)  Комментарии (0)  Форум (Общие)
Зарегистрированный
Анонимно